ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը հունիսի 5-ին նշվող Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ․
«Շրջակա միջավայրի համաշխարհային օրը շեշտադրում է մեզ բոլորիս համար բնության և առողջ մոլորակի կենսական նշանակության մասին:
Մեր խմելաջրի որակը, ուտելիքը, որ ուտում ենք և այն օդը, որ շնչում ենք, ամբողջապես կախված է բնաշխարհի պահպանությունից։mԻսկ շրջակա միջավայրը կանգնած է մարդկային գործունեության հետևանքով առաջացած աննախադեպ վտանգների առաջ:
Մեկ միլիոն կենսատեսակներ ոչնչացման վտանգի տակ են: Օվկիանոսների բնականոնությունը խաթարված է:
Օդի աղտոտվածությունը տարեկան յոթ միլիոն մարդու կյանք է խլում և վնասարար է երեխաների զարգացման համար։
Օդի շատ այլ աղտոտիչներ նաև գլոբալ տաքացման պատճառ են:
Կլիմայի փոփոխությունը գոյաբանական սպառնալիք է:
Վերջերս Հարավային խաղաղօվկիանոսյան տարածաշրջան կատարածս այցի ժամանակ ես ուղղակիորեն ականատես եղա համաշխարհային կլիմայի արտակարգ վիճակի ծանր ու ավելի խորացող ազդեցություններին:
Կորցնելու ժամանակ չկա: Սա կռիվ է մեր կյանքի համար։
Մենք պետք է հաղթենք: Եվ մենք կարող ենք: Լուծում կա:
Պետք է հարկային պարտավորության ենթարկել աղտոտումը, այլ ոչ թե՝ մարդկանց:
Դադարեցրե՛ք հանածո վառելիքի օգտագործումը:
Կասեցրե՛ք ածխային նոր էլեկտրակայանների կառուցումը։
Մարդիկ ամենուր գործողություն են պահանջում:
Շրջակա միջավայրի համաշխարհային օրը, եկե՛ք ականջալուր լինենք նրանց կոչին»: