Հայաստան 

Իլհամ Ալիևի նման ցինիկ պերսոնաժից չպետք է լուրջ ակնկալիքներ ունեալ. Նաիրա Զոհրաբյան

Միամտություն կլիներ Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումից լուրջ ակնկալիքներ ունենալ: Առավելագույնը, որ կարելի էր սպասել այդ հանդպումից, էսկալացիայի թուլացումն էր:  Analitik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով նախօրեին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը:

 

Նրա խոսքով, զարմանալի կլիներ, եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նման ցինիկ պերսոնաժը և նրա վարչախումբը կարողանային պահել հայկական կողմի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները: «Այդ է պատճառը, որ Հայաստանն իր հիմնական հարցադրումները պետք է ուղղի ոչ թե Ադրբեջանին, այլ կոշտ, հստակ շեշտադրումներով դիմի բանակցային գործընթացն առաջ տանող մարմնին: Այդ պահը վաղուց է հասունացել»,- ասաց պատգամավորը:

 

Նաիրա Զոհրաբյանը անթույլատրելի համարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, սահմանին Ադրբեջանի կողմից հրահրվող գործողություններից հետո էլ, շարունակում են հանդես գալ լղոզված, անհասցե հայտարարություններով: «Ես ուզում եմ հարցնել՝ արդյոք այդ անհասցե հայտարարություններն ազատություն և քարտ-բլանշ չեն տալիս Ալիևի ձեռքերին:

 

Իհարկե, ղարաբաղյան հարցը պետք է լուծվի բանակցային ճանապարհով, սակայն եթե բանակցային խումբը շարունակի այսուհետ ևս աչք փակել իրադարձությունների վրա, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- ասաց խորհրդարանականը:

Նույն շարքից