Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Գաֆէսճեան արվեստի կենտրոն, դիտել իտալացի վիզուալ արվեստագետ Դանիելե Սպանոյի կողմից եռաչափ արտապատկերման սկզբունքով ստեղծված ինստալյացիայի ցուցադրությունը:
Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանում Իտալիայի դեսպանատան կողմից իրականացվող «ՕՐԲԻՍ» նախագծի շրջանակում:



