Հայաստան 

Հակամարտ կողմերին հանդիպեցնելու Պուտինի ջանքերը մեզ չպետք է մոլորության մեջ գցեն. Պարույր Հայրիկյան

Մերօրյա Հիտլեր Վլադիմիր Պուտինի ջանքերը՝ հանդիպեցնել ղարաբաղյան հակամարտության կողմերին, չողջունել չի կարելի: Իրականում սա շատ լավ, դրական գործ է՝ անկախ Ռուսաստանի ունեցած նկատառումներից: Analitik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԻՄ ն ախագահ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով նախօրեին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը:

 

«Սակայն հակամարտ կողմերին հանդիպեցնելու Պուտինի ջանքերը մեզ չպետք է մոլորության մեջ գցեն: Ռուսաստանն այժմ էլ շարունակում է սրել վիճակը՝ մեծ քանակությամբ զենք վաճառելով Ադրբեջանին: Սա, իհարկե, խաղաղության կողմնակցին ոչ հարիր պահվածք է»,- ասաց քաղաքական գործիչը:

 

Նշենք, որ Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումը նախօրեին տեղի էր ունեցել Սոչիում:

Նույն շարքից