Տեսանյութեր Հասարակություն Բարի օր 

Ասմունքից մինչև «մոմեր». Ազգային ժողովում երեկոյան ռոմանտիկ նիստ է եղել /տեսանյութ, լուսանկարներ/

Ազգային ժողովի երեկվա լրացուցիչ նիստը, որը պետք է մեկնարկեր ժամը 18:30-ին, սակայն մեկնարկեց ավելի ուշ, ռոմանտիկ է ստացվել:

Երբ նիստը պետք է մեկնարկեր, պարզ դարձավ, որ խնդիրներ կան հոսանքի հետ: Մինչ խնդիրը կկարգավորվեր, պատգամավորները հասցրել են լուսանկարներ հրապարակել նիստերի դահլիճից: Սոցկայքում շատերին մթությունը հիշեցրել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Նույնիսկ կատակներ են եղել, գուցե նա հյո՞ւր է գնացել խորհրդարան:

Իսկ երբ հոսանքի հարցը կարգավորվել է, հերթը հասել է Իմ քայլը խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանին, ում ելույթն ակտիվորեն տարածվում է համացանցում:

 

Նույն շարքից