Քաղաքական Միջազգային Բարի օր 

Կամ-կամ. ԱՄՆ-ը դժվար կացության մեջ է դրել Թուրքիային

Թուրքական կողմը պետք է հրաժարվի ռուսական C-400 համակարգեր գնելուց, եթե ցանկանում է ստանալ ամերիկյան F-35 կործանիչները: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Խաթչինսոնը, փոխանցում է CNBC-ը:

Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ Անկարան պետք է ընտրություն կատարի, լինելու է վերոնշյալներից միայն մեկը, անհնար է ունենալ և F-35, և C-400:

Խաթչինսոնը ընդգծել է, որ Թուրքիան կորցնելու է այն կործանիչները, որոնք պատվիրել է, եթե գնի ռուսական համակարգերը:

Ամերիկյան կողմի կարծիքով, ռուսական համակարգերի ձեռք բերումը կօգնի Կրեմլին թուլացնել Հյուսիսատլանտյան դաշինքը:

Ավելի վաղ CNBC-ն հայտնել էր, որ Թուրքիան երկու օր ժամանակ ունի ռուսական համակարգերի գնումից հրաժարվելու համար:

Նույն շարքից