Հայաստան 

Արգելոցներում որսամսի որսորդները ամենախիստ կերպով կպատժվեն. Արամայիս Գրիգորյան

Հայաստանի արգելոցներում որսամսի որսորդները ամենախիստ կերպով կպատժվեն: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, Արարատի մարզի Խոսրովի արգելոցում նախարարի պաշտոնում աշխատանքի 100-րդ օրվա կապակցությամբ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:


Նա նշեց, որ արգելոցներում որսագողերի նկատմամբ հսկողությունը ավելի խիստ է հանգստյան եւ տոն օրերին, երբ որսամիս համտեսելու գայթակղությունը հատկապես սուր է:


«Մեր աշխատակիցների վրա ես 100%-ով վստահ եմ: Նրանք դա երբեք չեն անի: Իսկ ապօրինի այցելուների նկատմամբ հսկողությունը շատ խիստ է», - հայտարարեց նախարարը:


Նա հիշեցրեց, որ մարդիկ կարող են այցելել արգելոց, սակայն նախօրոք այդ մասին տեղեկացնելով, սահմանափակ հետիոտնային երթուղիներով:

Նույն շարքից