Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը՝ ՀՅԴ-ի ակցիայի և սահմանին զոհի մասին

Այն ակցիան, որն իրականացրել են Ադրբեջանի զինված ուժերը, դատապարտելի է: ՀՀ կառավարությունը դրա հետ կապված ձեռնարկել և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով սահմանին հայկական կողմից զոհի մասին:

Ինչ վերաբերում է Հայաստանում հնարավոր բռնության մթնոլորտին, ՀԱԿ ակտիվիստին ծեծի ենթարկելու և նրան, որ դաշնակցականները ֆլեշմոբի շրջանակներում հայտարարում էին, որ իրենք են ծեծել վերջինիս, Փաշինյանը նշեց, թե բանաձև կա՝ «ազգային արժեքների համար մարդ ծեծել». «Սա ասում են այն ուժերը, որոնք «ազգային արժեքների» համար 25-30 տարի երկիրը թալանել են: Թալանելիս ազգային արժեքների մասին ոչ մի խոսք: Նրանք թալանել են քաղաքացուն, բանակը, իրավապահ համակարգը, պետական բյուջեն, ամեն ինչ: Խոսքն իշխանության մեջ եղած այն ուժի մասին է, ով ասում է, որ հանուն ազգային արժեքների բռնության է ենթարկելու: Եթե այդպես է, երեկվա ակցիայից հետո իրավապահները պետք է պարզեն ակցիայի մանրամասները, եթե այն կազմակերպված է, դրա իրավական գնահատականը պետք է փոխվի: Բռնություն քարոզողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ես չեմ ուզում խոսել ասֆալտին փռելու բառապաշարով, բայց որևէ մեկը թող մեր բարեկրթությունը չշփոթի թուլության հետ»:

Նույն շարքից