Քաղաքական 

Որևէ մեկին հնձելը մեր խնդիրը չէ. Նիկոլ Փաշինյանը դեմ է հունձքին

Այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե երբ է մեկնարկելու դատական համակարգի վեթինքը, հայտարարեց, որ այն գործնականում սկսված է. «Ես ուզում եմ շատ կարևոր մի բան արձանագրեմ: Այս ամեն ինչի արդյունքում արձանագրվեց, որ դատական համակարգում կա ճգնաժամ: Տեսեք, Վճռաբեկ դատարանը հայտարարություն է անում ՍԴ-ի դեմ, դատարանների խորհուրդը՝ ԲԴԽ-ի դեմ: Ինձ ասացին, որ ԲԴԽ-ն հայտարարություններով է հանդես գալիս: Այսինքն դատական համակարգն ընդունում է, որ ճգնաժամ կա: Սա տեղի ունեցած գործողությունենրի ամենակարևոր արձանագրումն է: Դատարաններն իրար չեն վստահում:

Եթե Վճռաբեկն ասում է, որ ՍԴ-ն սխալ որոշում է կայացրել, եթե դատարանների խորհուրդը հայտարարում է, որ ԲԴԽ-ն չի ապահովում դատարանների բնականոն գործունեությունը, սա խոսում է ճգնաժամի մասին»:

Փաշինյանը նշեց, որ խնդիր չունեն գերանդին վերցնել ու հնձել բոլորին և ամեն ինչ, կամ որևէ մեկին հնձել. «Մեր խնդիրն է ունենալ ժողովրդի վստահությունը վայելող անկախ դատական համակարգ: Ես ասել եմ, որ դատական իշխանության գործին չեմ միջամտել ու չեմ միջամտելու»:

Վարչապետի խոսքերով, անհեթեթ վիճակ է, քանի որ ամեն ինչի հետևում, այդ թվում նաև դատարանների որոշումների, տեսնում են վարչապետին, այդպես հնարավոր չէ շարունակել:

Նույն շարքից