Հայաստան 

Հայաստանի եւ Ղրղըզստանի վարչապետները քննարկել են ԵՏՄ-ին անդամակցելու հարցերը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղըզստանի Հանրապետության վարչապետ Ջոոմարթ Օթորբաեւի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:


Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե հեռախոսազրույցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը եւ Ջոոմարթ Օթորբաեւը քննարկել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի եւ Ղրղըզստանի միանալու ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ համագործակցության հետագա ընդլայնմանը եւ խորացմանը վերաբերող հարցեր:

Նույն շարքից