Հասարակություն 

«Մեղավորը» ՀՀ նախագահն է. Նիկոլ Փաշինյանը՝ Վահե Գրիգորյանի թեկնածության մասին

Վահե Գրիգորյանը ՍԴ անդամի թեկնածուի կարգավիճակ ստացել է 2018 թվականին ՀՀ նախագահի որոշմամբ: Այդ ժամանակ խորհրդարանում գործում էր այլ մեծամասնություն, որը քաղաքական քմահաճույքով մերժել է ՀՀ նախագահի առաջադրած թեկնածուին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կարծիք հայտնելով, որ հիմա, Գրիգորյանին կրկին առաջադրելով, նախագահ Սարգսյանը ցանկանում է վերացնել այդ անարդարությունը:

Եթե վերոնշյալի մասով կա քաղաքական որոշում, այն, Փաշինյանի խոսքերով, կայացրել է ՀՀ նախագահը՝ դեռևս 2018 թվականի աշնանը. «Եթե նախորդ գումարման ԱԺ-ն մերժել է այդ թեկնածությունը, ես կարծում եմ, որ ՀՀ նախագահն առաջնորդվել է անարդարությունը վերացնելու տրամաբանությամբ: Վահե Գրիգորյանը, իմ կարծիքով, ինչպես եղել է ՀՀ նախագահի թեկնածուն, այդպես էլ մնացել է ՀՀ նախագահի թեկնածուն, ուղղակի նախորդ դեպքերում չի առաջադրվել, քանի որ  օրենքի տարընթերցում է եղել»:

Նույն շարքից