Հասարակություն 

Փաշինյանը Նուր Սուլթանից շուտ է եկել Երևան, փակել է ճանապարհներ, սլացել Աժ, որ մասնակցի նիստին, բայց չի հասցրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ ընդդիմադիր պատգամավոր էր, իսկ վարչապետը Կարեն Կարապետյանն էր, հայտարարել էր, որ վարչապետն աշխարհի որ ծայրում էլ լինի, պետք է մասնակցի խորհրդարանում պատգամավորներ-կառավարության հարցուպատասխանին: Անցած շաբաթ ստացվեց այնպես, որ  հենց ինքը չկարողացավ  մասնակցել նիստին, քանի որ Հայաստանում չէր ու մասնակցում էր ԵԱՏՄ նիստին:

Այսօր՝ հունիսի 5-ին, Փաշինյանը լրագրողների հետ զրույցում այդ մասով նշեց, որ դեռ անցած տարի դեկտեմբերին է որոշվել, որ Նուր Սուլթանում կայացած նիստը տեղի է ունենալու մայիսի 29-ին. «Մենք նախագահող երկիր ենք: Այդ ժամանակ չէինք կարող կանխատեսել, որ այդ օրը լինելու է հարցուպատասխան: Բացի դրանից, նոր խմբագրման Սահմանադրության մեջ ձևակերպումը փոխված է: Երրորդը՝ հիշո՞ւմ եք, որ ասում էին Նուր Սուլթանում... արագ... բան: Ես այնտեղից մի քիչ շուտ դուրս եմ եկել, որ գամ ԱԺ հարցուպատասխանին հասնեմ: Ես լուսացույցերի տակ կանգնում եմ, սակայն այդ օրը հրահանգել եմ, որ օդանավակայանից բոլոր ճանապարհները բացեն, որ ես հասնեմ ԱԺ հարցուպատասխանին: Ես հասել էի ԱՄՆ դեսպանատան մոտ, ինձ զանգեցին ու ասացին, որ պատգամավորներն իրենց հարցերը հանել են, մնացել է մեկ պատգամավոր: Հետևաբար իմ գնալն արդեն անիմաստ էր»:

Նույն շարքից