Հասարակություն Բարի օր 

Իր օգնականին ասել է ֆեյսբուքում գրի... Նիկոլ Փաշինյանը կոնկրետ ասաց, թե ովքեր են դավադիր ուժերը

Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կան դավադիր ուժեր, որոնք կարող են պատերազմ հրահրել, հողեր հանձնել ու պատասխանատվությունը դնել իշխանությունների վրա:

Այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում, պատասխանելով դիտարկումներին, թե ինչու չի բարձրաձայնվում որ ուժերի մասին է խոսքը, վարչապետն ասաց, որ Գորիսում նախընտրական հավաքի ժամանակ բարձրաձայնել է այդ մասին. «Ես ԼՂ և ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպում եմ ունեցել և ներկայացրել Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը, հետաքրքրվել եմ՝ համաձա՞յն են այդ տեսլականի հետ, պրիտենզիաներ կա՞ն: Պարզվել է, որ բոլորը համաձայն են: Երբ դրանից հետո այդ սեղանի շուրջ ներկա մարդիկ տակից հրահրում են ու ասում, որ այս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում՝ ես այս մարդու հետ նստել խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ոնց եմ պատկերացնում առաջ գնալը, իսկ այդ մարդը դուրս է գալիս ու իր օգնականին ասում՝ գնա ֆեյսբուքում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում է, ինչո՞ւ է նման բան անում: Ախր ինքը գիտի, թե ինչէ  կատարվում: Ընդ որում, երբ ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, նրան տեղյակ չեն պահել, թե ինչ է կատարվում: Ես եմ Ղարաբաղի հարցի բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին: Մինչև այդ նրանք տեղյակ չեն եղել, թե ինչ է բանակցվել»:

Փաշինյանը նշեց, որ կոնկրետ ասում է, թե ում մասին է խոսքը, սակայն անուններ չտվեց:

Նույն շարքից