Հայաստան 

Արդեն աշնանը իշխանափոխությունը խիստ իրատեսական կդառնա. Արմեն Մարտիրոսյան

Եթե արտախորհրդարանական ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը լիարժեք կերպով սատարեն քառյակին, արդեն աշնանը իշխանափոխությունը խիստ իրատեսական կդառնա: Analitik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

 

Նրա խոսքով, եթե իշխանությունը չբավարարի քառյակի` կառավարությանն արված, 12 կետից բաղկացած պահանջները, ապա հաջորդ քայլով իրենք հարցում են անելու ՀՀ քաղաքացիներին` ինչ հետագա քայլեր են ակնկալում վերջիններս քառյակից: «Ըստ մարդկանց պահանջների էլ շարժվելու ենք: Իսկ թե ինչ է պահանջում հասարակությունը, բոլորիս է հայտնի` արմատական փոփոխություններ և իշխանափոխություն»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

 

Նույն շարքից