Հայաստան 

Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Էրդողանին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:


«Ձերդ Գերազանցություն,


Շնորհավորում եմ Ձեզ Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Թուրքիայի ժողովրդին` բարեկեցություն եւ առաջընթաց:


Ստանձնելով Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնը` Դուք անկասկած ունեք հնարավորություն Ձեր եռանդը ներդնելու մեր կողմից ձեռք բերված երկկողմ պայմանավորվածություններն առանց նախապայմանների կյանքի կոչելու գործում:


Ընդունեք խնդրեմ, պարոն նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

Նույն շարքից