Հասարակություն 

Լարված իրավիճակ՝ Սահմանադրական դատարանի մոտ

Սահմանադրական դատարանի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը: Այստեղ կան նաև ոստիկաններ, ովքեր թույլ չեն տալիս ցուցարարներին մոտենալ դատարանի մուտքին:

Քիչ առաջ մի քանի ցուցարար փորձեցին ճեղքել ոստիկանական պատը և մուտք գործել Սահմանադրական դատարան: Ակցիայի մասնակցիների փորձը հանդիպեց ոստիկանության դիմադրությանը, ինչի արդյունքում իրավիճակը լարվեց, եղավ նաև հրմշտոց:

Արդյունքում ցուցարարներին հեռացրեցին ՍԴ-ի մուտքի մոտից:

Ակցիան շարունակվում է:

Նույն շարքից