Հասարակություն 

Արթուր Վանեցյանը գիտի, թե ինչ նյութեր են անհետացել ԱԱԾ-ից

ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ի օպերատիվ մարմիններն իրար հետ համագործակցությամբ ամեն ինչ անելու են Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Լրագրողների հարցին, թե ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերն արդյո՞ք վերաբերում են նաև Մարտի 1-ին, Վանեցյանը նշեց, որ այդ դեպքում քրեական գործ չի հարուցվել. «Դա յուրահատուկություններ պարունակող գործ է, որը պետք է ամբողջությամբ բացահայտվի, որպեսզի որևէ կասկած որևէ մեկի մոտ չմնա, որ մենք փորձել ենք կոծկել այդ փաստաթղթերի անհետացումը, կամ դրա հետ կապված ինչ-ինչ հարցեր: ԱԱԾ-ում մեծ ծավալի աշխատանք է տարվում, որն առաջիկայում կավարտվի և կփոխանցվի քննչական մարմնին, որը պարզաբանում կտա»:

Վանեցյանը գիտի, թե ինչ նյութեր են անհետացել, սակայն չի ասի այդ մասին:

Նույն շարքից