Հայաստան Քաղաքական 

Արզուման Հարությունյանն ազնիվ ու պրոֆեսիոնալ գեներալ է. Վանեցյանը՝ Գագիկ Հարությունյանի եղբոր մասին

Ես շարունակում եմ պնդել, որ Արզուման Հարությունյանը ՀՀ ԱԱԾ լավագույն սպաներից, գեներալներից մեկն է, ազնիվ ու պրոֆեսիոնալ գեներալ է: Նա չի հեռացվել աշխատանքից, այլ իր անձնական դիմումով ազատվել է պաշտոնից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով իր տեղակալի հրաժարականի մասին:

Հիշեցնենք, որ Արզուման Հարությունյանը ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է և հրաժարական տվեց եղբորից հետո:

Վանեցյանը հրաժարվեց մեկնաբանել Գագիկ Հարությունյանի հրաժարականը, իսկ Արզուման Հարությունյանի դիմումի մասով ասաց, որ այնտեղ բառացի գրված է եղել՝ «խնդրում եմ ինձ ազատել ծառայությունից կենսաթոշակային տարիքը լրանալու և երկարաժամկետ ծառայության համար»:

ԱԱԾ տնօրենը նշեց, որ Արզուման Հարությունյանի տեղը պետք է նոր տեղակալ նշանակվի: Թեկնածուների մասով կոնկրետ անուններ չասվեց:

Նույն շարքից