Ռուսաստանի Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության կասկածանքով ձերբակալված 4 անձանցից մեկին: Այս մասին հայտնում են ՌԴ ՔԿ-ից:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ գործով ձերբակալվել են 27 տարեկան Նարեկ Ստեփանյանը, 41 տարեկան Սուրեն Մարկոսյանը և 42 տարեկան Սերգեյ Խոջաևը:
Ինչ վերաբերում է մահացու հարված հասցնելու մեջ կասկածվողին՝ Գրիգոր Օհանյանին, ապա նա այսօր տեսաուղերձով դիմել է հանրությանը՝ հերքելով իր մասնակցությունը դեպքին: