ԱՄՆ Այովա նահանգում հայրը սեփական կյանքի գնով շան հարձակումից փրկել է 5-ամյա դստերը: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Ահազանգով դեպքի վայր հասած ոստիկանները տեսել են, թե ինչպես է գազազած շունը հոշոտում 33-ամյա տղամարդուն: Իրավապահները, հասկանալով, որ չեն կարողանում մի կողմ տանել շանը, գնդակահարել են վերջինիս:
Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, իսկ հայրը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: