Հայաստան Քաղաքական 

Ինչի ասես չենք ենթարկվել, վեթինգի եղածն ինչ է, որ չենթարկվենք. Ֆելիքս Ցոլակյան

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը պատրաստ է վեթինգի ենթարկվել:

Այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ ինչի ասես չի ենթարկվել, վեթինգի եղածն ինչ է, որ չենթարկվի:

Նշենք, որ այս պահին խոսվում է այն մասին, որ վեթինգի պետք է ենթարկվեն դատավորները:

Ավելի վաղ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ վեթինգի մասին փաստաթուղթը գրեթե պատրաստ է և շուտով կներկայացվի:

Նույն շարքից