Հայաստան 

Ես Ձեզ վստահեցնում եմ՝ ուղղակի որևէ առաջարկ չի եղել. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Թեև պաշտոնապես դեռ չի հայտարարվել, բայց տևական ժամանակ է՝ հավաստի խոսակցություններ կան ՔԿՀ վարչության ղեկավարի պաշտոնից Հայկ Հարությունյանի հրաժարականի մասին: Ավելին՝ խոսվում է, որ թեժ մրցակցություն է սկսվել ՔԿՀ վարչության պետի պաշտոնի համար, իսկ թեկնածուների պակաս չի զգացվում՝ ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյան, Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյան, ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյան, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան:

 

Վերջինը տրտնջաց, թե անհարմար տեղում է, խոսել չի կարող, այնուհետև կցկտուր պատասխաններ տվեց մեր մի քանի հարցերին:

Ես Ձեզ վստահեցնում եմ՝ ուղղակի որևէ առաջարկ չի եղել:

 

Եթե լինի, կհամաձայնե՞ք, ցանկություն կա՞ պասիվ աշխատանքից վերադառնալ ավելի ակտիվի:

 

Ես մի քանի անգամ ասել եմ՝ ղեկավարն ինձ որտեղ նշանակի, այնտեղ էլ կաշխատեմ, այդտեղ համաձայնելու հարց չկա:

 

Իսկ հավանակա՞ն եք համարում Ձեր նկատմամբ նման վստահության ցուցաբերումը, այսինքն՝ Ձեր նշանակումը այս կամ այլ պաշտոնի:

Գիտեք, չկա նման առաջարկ, առայժմ որևիցե թեմա չկա, դեռ չկա, ես չգիտեմ ոչ մի բան, ես էլ արձակուրդում եմ:

 

Իսկ այդ պաշտոնանկությունն ի՞նչ կերպ կբացատրեք, վա՞տ էր աշխատում Հայկ Հարությունյանը, թե՞ քաղաքական այլ դրդապատճառներ կան:

 

Ես չեմ կարող պատասխանել, կադրային հարցերով ես չեմ զբաղվում, պատասխանատուներին հարցրեք, և, ընդհանրապես, այդ թեմայի մասին չեմ ուզում խոսել:

 

Քիչ հավանական եք համարում Ձեր թեկնածությունը, դրա՞ համար, բայց վերջերս շատ է խոսվում, որ Հովիկ Աբրահամյանի հետ Ձեր հարաբերությունները լավացել են…

Գիտեք՝ ես բոլորի հետ լավ հարաբերություններ ունեմ, որևէ մեկի հետ խնդիր չունեմ, մանավանդ վարչապետի հետ, մենք վաղեմի ընկերներ ենք, ինչի՞ մասին է խոսքը»:

 

Շարունակությունը թերթի այսօրվա համարում

Նույն շարքից