Ռուսաստանում ռուսաց լեզվի միասնական պետական քննությունից առաջ աշակերտները մանրազնին ստուգման են ենթարկվել: Ամեն ինչ արվել է, որպեսզի բացառվի հուշաթերթիկների օգտագործումը:
Աշակերտներից մեկի ծնողը հայտնել է, որ երեխաներին երկու խմբի են բաժանել ու սկսել ստուգել: Աղջիկների դեպքում ստուգել են նաև շրջազգեստների տակ: Ենթադրվում է, որ աշակերտները սթրեսի են ենթարկվել, ինչը կարող էր խանգարել քննությունը հանձնելուն:
Միջադեպը տեղի է ունեցել Մոգոյտույում: Հարցն արդեն հասել է ՌԴ ԿԳՆ: