ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբովյանում է, որտեղ պատրաստվում են քաղաքապետի ընտրությունների: Վարչապետ Փաշինյանն Աբովյան է մեկնել քայլերթի մասնակցելու համար, ինչի մասին ավելի վաղ հայտնել էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանն իր աջակցությունն է հայտնում քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանին:
Հիշեցնենք, որ մյուս թեկնածուն Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանն է, ում թեկնածությունը, մամուլի համաձայն, պաշտպանում է Իմ քայլը խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը: