ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբովյանում է և մասնակցում է քայլերթի՝ ի պաշտպանություն քաղաքապետի ընտրություններում թեկնածու Գրիգոր Գուլյանի:
Քայլերթին մասնակցում են նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Կոտայքի մարզպետը և այլ պաշտոնյաներ:
Վարչապետի մասնակցությամբ քայլերթը լուսաբանվում է նաև նրա ֆեյսբուքյան էջում: Որպեսզի էջին հետևողները տեսնեն, թե որքան մարդ է մասնակցում քայլերթին, վարչապետ Փաշինյանը քիչ առաջ կարգադրեց նկարողին բարձրացնել սմարթֆոնը և վերջևից նկարել: