Հայաստան 

ԼՂՀ-ում ռուս խաղաղապահներ չեն մտցնի. Արեշև

analitik.am

Փորձագետների մեծամասնությունը պնդում էին, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որոնք զբաղվում են ղարաբաղյան հարցի կարգավորմամբ, գործում են ընդհանուր պատկերացումներից ելնելով, բայց վերջին դեպքերը թույլ են տալիս մտածել՝ արդյոք դա այդպես է: Այս մասին օգոստոսի 14-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի ու Կովկասի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Անդրեյ Արեշևը:

Ըստ քաղաքագետի՝ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի և ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությունները ԼՂՀ շրջակա տարածքները վերադարձնելու անհրաժեշտության մասին պետք է դիտարկել որպես Հայաստանի և ԼՂՀ-ի վրա համակարգային ճնշում գործադրելու քայլ:

 «Շփման գծում հուլիսի վերջի և օգոստոսի սկզբի իրավիճակի սրացումը լուրջ էր, առաջին հերթին՝ զոհերի թվի տեսանկյունից: Այդ արյունալի սադրանքները մտահղացողներն ու կազմակերպողները տարբեր դրդապատճառներ կարող էին ունենալ. Մեկը, հնարավոր է, ցանկանում է հասնել պրոպագանդական էֆեկտի. Հնարավոր է՝ սա հայկական կողմերի վրա համակարգային ճնշման և հայկական իշխանություններին քաղաքական ուղղության որոշակի սրբագրում մատնանշելու  տրամաբանական շարունակությունն է», - նշել է  Արեշևը՝ ընդգծելով, որ դա չստացվեց և հայկական կողմը ամբողջությամբ պատրաստ դուրս եկավ:

Ըստ քաղաքագետի՝ լարվածության մեղքը ռուսական կողմի վրա բարդելու փորձերը կշարունակվեն: «ՌԴ-ի՝ ԼՂ խաղաղապահներ մտցնելու մտադրության մասին լուրերն անհեթեթ են: Մոսկվան շահագրգռված է, որ արյուն չթափվի, քան որ սրացումն առաջին հերթին բացասաբար կազդի Ռուսաստանի վրա»: Արեշևը  նաև հույս է հայտնելլ, որ Ռուսաստանն ավելի մեծ ինքնուրույնություն կցուցաբերի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

Նույն շարքից