Pastinfo.am կայքում տեղեկություն է տարածել, որ Իսահակյան փողոցում գտնվող Terazza ռեստորանի տարածքում միջադեպ է տեղի ունեցել ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի մանսկացությամբ: Ժամանել են մեծ թվով ոստիկաններ: Իսկ ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Էդգար Ջանոյանն էլ ասել էր, թե իրենք նման տեղեկություն են ստացել, որը ստուգվում է:
Hraparak.am-ն իր հերթին հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Արտակ Սարգսյանի և մի խումբ խոշոր գործարարների միջև: Նրանց մեջ եղել են ինչպես տեղացի, այնպես էլ մոսկվաբնակ հայ գործարարներ: Ըստ նախնական վարկածի՝ նշյալ անձանց դուր չի եկել Արտակ Սարգսյանի պահվածքը, որից էլ առաջացել է թեժ վիճաբանություն, քաշքշուկ, որոշ տեղեկություններով՝ անգամ ծեծկռտուք: Թե ինչ է արել նախկին պատգամավորը, որ դուր չի եկել մյուս գործարարներին, պարզ չէ: Արտակ Սարգսյանին ուղեկցել են իր թիկնապահներն ու ևս մեկ անձ: Միջադեպից հետո Սարգսյանն ու թիկնապահները հեռացել են: