Հայաստան Քաղաքական 

Փաշինյանի գնահատականները հարցեր են առաջացրել Հայաստան-Արցախ հարաբերություններում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցի  որոշ գնահատականներ դարձյալ հարցեր են առաջացրել մեր երկու պետությունների հարաբերություններում։

Օրվա երկրորդ կեսին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստիպված է եղել հարցազրույց տալ՝ ասելով․ «Ե՛վ հիմա, ե՛ւ նախկինում  ՀՀ իշխանությունները տեղյակ էին պահում Արցախի ղեկավարությանը քննարկվող հարցերի և վերջին զարգացումների մասին: Ընդհանրապես, ուզում եմ ընդգծել, որ շահարկումներ թույլ չտալու լավագույն և գուցե միակ հնարավորությունը բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնումն է՝ Արցախի անմիջական մասնակցությամբ․․․ Մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը մեր միասնականությունն է, և անթույլատրելի եմ համարում այն խարխլելուն ուղղված ցանկացած քայլ՝ լինի դա Արցախում, Հայաստանում, թե Սփյուռքում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից