Հայաստան 

Հայերն իրենց հողերը չեն պատրաստվում որևէ մեկին հանձնել. ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը

analitik.am

Ադրբեջանցիները պետք է հասկանան, որ հայերն իրենց հողերը չեն պատրաստվում որևէ մեկին հանձնել. Դա նրանց հողն է, ի տարբերություն նրանց, ում նետել են վերջիններիս դեմ: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:

Եվսեևը բարձր է գնահատել հայ Զինված ուժերի մարտունակությունը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի վերջին սրացման ժամանակ: «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ լավ է աշխատել նաև հայ Զինուժի հետախուզությունը և կապը: Ժամկետային ծառայության զինծառայողները անհայտ վայրում վերապատրաստված ադրբեջանական զինծառայողների դեմ հերոսաբար մարտնչեցին: Ողջ հանրապետությունը արձագանքեց այդ սպառնալիքին. այնքան բարձր էր այդ մարդանց բարոյական ոգին, որն նրանք կարողացան  դիմարդել ադրբեջանական կողմի աննախադեպ սադրանքներին», - նշեց Վլադիմիր Եվսեևը:

Եվսեևը նաև նշեց, որ ԼՂՀ պաշտպանության բանակի գործողությունները կատարելապես գրագետ էին:

Նույն շարքից