Հայաստան 

Ժամանակն է, որ ԼՂՀ-ն ստեղծի իր դիվանագիտական հայեցակարգը

analitik.am

Ժամանակն է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ստեղծի իր դիվանագիտական հայեցակարգը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:

«Նազարբաևի ասածն այն է, որ ժամանակն է`Հայաստանը զբաղվի իր գործով, իսկ Արցախը պետք է ինքը իր դիվանագիտական դոկտրինը ստեղծի»,- ասաց Դավիթ Հակոբյանը:

Բանախոսի կարծիքով` Արցախյան հիմնահարցի շուրջ ծավալվող գործընթացները բանակցային գործընթացի առարկա լինել չեն կարող. «Մենք տալիք-առնելիք չունենք, այսինքն ղումար խաղալ այդ տարածքների վրա անհնարին է, և դրված է ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքը»:

Արցախյան կոնֆլիկտի լուծման համար Մարքսիստական կուսակցության նախագահն առաջարկում է հանրաքվե անցկացնել:

«Այս կոնֆլիկտի լուծման միակ ելքը հանրաքվեն է: Չորս ինքնորոշման կարգավիճակ կարող է լինել՝ առաջինը Հայաստանին միանալ մարզի կարգավիճակով,  ՀՀ-ին միանալ՝ որպես երկու միջազգային սուբյեկտների ֆեդերացիա, իրեն հայտարարել միջազգային իրավունքի անկախ սուբյեկտ  և ազգային անվտանգության նկատառումներից ելնելով՝ մտնել Ռուսաստանի կազմի մեջ՝ ինքնուրույն պետական միավոր»,- ասաց Դավիթ Հակոբյանը:

Նույն շարքից