Իրավական գլխավոր 

Ռուսաստանում աղմկահարույց սպանության գործով անցնող Նարեկ Ստեփանյանը կալանավորվել է 2 ամսով

Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանինկովի աղմկահարույց սպանության գործով անցնող հայաստանցի Նարեկ Ստեփանյանին:

26-ամյա Ստեփանյանը չի ընդունում մեղադրանքը, որն իրեն առաջադրվել է:

Նարեկն աշխատել է Բիր Հաուս հաստատությունում, որի հարևանությամբ տեղի է ունեցել միջադեպը:

Քննության տեղեկություններով, Ստեփանյանը եղել է ծեծկռտուքի մասնակիցը, ինչի արդյունքում տեղի է ունեցել սպանությունը: Ստեփանյանի պաշտպանն իր հերթին պնդում է, որ Նարեկը եղել է աշխատանքի վայրում, ինչի մասին վկայում են տեսագրությունները:

Փաստաբանը նաև հայտարարել է, որ սոցկայքերում չեն ներկայացնում տեղի ունեցածի ամբողջական պատկերը, սպառնալիքներ են հնչում իր պաշտպանյալի հասցեին, ով մեղադրվում է ոչ թե սպանության, այլ խուլիգանության մեջ:

Ընդհանուր առմամբ քննությունը միջնորդություն է ներկայացրել 3 կալանավորման մասով՝ 2-ը խուլիգանություն, 1-ը՝ սպանություն:

 

Նույն շարքից