Հայաստան 

Սահմանի հարաբերական հանգիստը կնքահայր Պուտինի հանդեպ հարգանքի դրսևորման արդյունք է. Ն. Օհանջանյան

analitik.am

Սահմանին հաստատված ժամանակավոր անդորրը հիմնականում հայկական մարտունակ բանակի արժանի հակահարվածի և որոշ չափով էլ, թեկուզև ձևական ու ժամանակավոր, ընդհանուր կնքահոր՝ Պուտինի հանդեպ հարգանքի դրսևորման արդյունք է: Analitik.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ներսես Օհանջանյանը:

 

Նրա խոսքով, սահմանին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը քրոնիկ բնույթ են կրում: «Միջբանակցային հանդիպումներից առաջ Ադրբեջանը պարբերաբար ակտիվացնում է ռազմական սադրիչ գործողությունները,որպեսզի պատերազմի վերսկսման սպառնալիքով ճնշում գործադրի բանակցային կողմերի վրա՝ առավելագույնը կորզելու համար»,- ասաց Ներսես Օհանջանյանը:

 

Նախկին պաշտոնյան նաև տեսակետ հայտնեց, որ խաղաղության համաձայնագրի կնքման Ադրբեջանը կգնա միայն այն դեպքում, երբ լիովին հասնի իր ուզածին՝ այն է՝ Արցախի ու «գրավյալ տարածքների» հետվերադարձին:

 

Նույն շարքից