ՀՀ Երևան քաղաքում ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման աշխատանքներին օժանդակելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր ՀՀ կառավարությանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է Երևանի քաղաքապետարանին տրամադրելուն նպատակով Տարածքային կառավարման նախարարությանը 2014 թվականին հատկացնել 4 մլրդ դրամ։
Սույն գումարից ինն ամսում պետք է հատկացվի՝ 1,5 մլրդ-ը։ Գումարը պետք է հատկացվի ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով)։
Նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը միջամտեց քաղաքապետին. «Մարգարյան, բա մենք պայմանավորվել էինք տարվա վերջում տալ այդ 9 մլրդ-ը»:
Տարոն Մարգարյանը պատասխանեց, որ իրենք նախատեսել են նախնական վճարումների համար հատկացնել: Վարչապետն էլ հանձնարարեց լրացուցիչ քննարկել այդ հարցը: