Հասարակություն 

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձին

Հունիսի 5-6-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան, Սյունիքի մարզի Կապան և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 1 բազմագույն, 1 սահնօձ, 3 գյուրզա տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք:

Նույն շարքից