Հայաստան 

Րաֆֆի Հովհաննիսյանը նախատել է Ռուբիկ Հակոբյանին. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է.

 

««Ժամանակի» տեղեկություններով՝ «Ժառանգություն» կուսակցությունում խիստ դժգոհ են, որ իրենց խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն անցած շաբաթ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ միասին ուղղաթիռով մեկնել է Արցախ:

 

Արցախից վերադառնալուց հետո կուսակցությունում հանդիպում է եղել, որտեղ էլ ոչ միայն կուսակիցները, այլև «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Ռ. Հակոբյանին ասել է, թե ինքը չի կարող հանդուրժել այն իրողությունը, որ իր խմբակցության ղեկավարը մասնակցում է Հ. Աբրահամյանի նախաձեռնությանը, և որ նման քայլերը պետք է անպայման համաձայնեցվեն կուսակցության ու Ր. Հովհաննիսյանի հետ, ինչը տվյալ դեպքում չի արվել»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից