Կառավարության այսօրվա նիստը տևեց ընդամենը 1 ժամ: Նիստի ավարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր հայկական պատվիրակություն է մեկնելու Սանկտ Պետերբուրգ, դրա համար կառավարության նիստի օրակարգը ձևավորված էր այնպես, որ արագ ավարտվի:
Փաշինյանը նշեց, որ կա ևս մեկ հարց քննարկելու համար, որը գաղտնի է, դրա համար ովքեր չունեն կարմիր թղթապանակներից պետք է հեռանան դահլիճից:
Հիշեցնենք, որ հայկական պատվիրակությունը Ռուսաստան է մեկնում Պետերբուրգյան տնտեսական ֆորումին մասնակցելու համար: Նաև սպասվում է Փաշինյան-Պուտին հանդիպում: