Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ հրաժարական է ներկայացրել երկրում կայունության համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նա նշել է, որ որոշումը կայացրել է հանուն ապագայի, հանուն քաղաքականության ժառանգականության, որը վերջին 30 տարում իրականացվել է:
Նազարբաևը նաև նշել է, որ իր քայլով օրինակ է ցույց տվել մյուս երկրների ղեկավարներին, թե ինչպես կարելի է լուծել իշխանության փոխանցման հարցը: