Հայաստան 

ՀԱԿ-ն աջակցում է եզդի համայնքին

analitik.am

ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

 

«Այսօր կառավարության շենքի մոտ տեղի է ունեցել Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչների խաղաղ ցույց։ Նրանք Իրաքի հյուսիսային շրջաններում տեղի ունեցող իրադարձությունները որակել են որպես եզդիների դեմ իրականացվող ցեղասպանություն և պահանջել, որպեսզի Հայաստանը ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում բարձրացնի այդ հարցը։

 

Հայաստանի իշխանությունը, անմասն մնալով սեփական քաղաքացիների բողոքին, ևս մի անգամ բռնություն են կիրառել ցուցարարների նկատմամբ։

 

Հայ Ազգային Կոնգրեսը աջակցում է եզդի համայնքի արդարացի բողոքին և պահանջում է Հայաստանի իշխանություններից գործուն քայլեր ձեռնարկել Իրաքում եզդիների և քրդերի ցեղասպանությունը կանխելու և նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով անմիջապես, որպես ՄԱԿ անդամ պետություն, խնդիրը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ինչպես նաև եռանդուն ջանքեր գործադրել ՄԱԿ-ի և նրա Անվտանգության խորհրդի անդամ երկրների լայն աջակցությունն ապահովելու համար»։

 

 

Նույն շարքից