Մեծ Բրիտանիայում կնոջ հետ այցով գտնվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ է տվել պատերազմի 93-ամյա վետերանի ֆլիրտ անել կնոջ՝ Մելանյա Թրամփի հետ: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Խոսքը մասնավորապես վերաբերում է Թոմաս Քաթբերգին, ով, Մելանյային տեսնելով, հայտարարել է «Եթե ես լինեի 20 տարի երիտասարդ…»:
«Չեմ կասկածում, որ ձեզ մոտ ամեն ինչ կստացվեր»,-հայտարարել է Թրամփը՝ շնորհակալություն հայտնելով Քաթբերգին հաճոյախոսության համար:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում վետերանը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփն ու վերջինիս կինը շատ հաճելի մարդիկ են: