Վրաստանում ուղղաթիռ է կործանվել ինչի արդյունքում կա երեք զոհ: Զոհերից երկուսը զբոսաշրջիկներ են, մեկը՝ օդաչուն: Այս մասին լրագրողներին հայտնել է Կազբեկի քաղաքապետ Ալեքսանդր Զագաշվիլին:
Ուղղաթիռը պատկանել է Ավիատոր պլյուս ընկերությանը, որը սպասարկում է արտասահմանցի զբոսաշրջիկներին: Այն 2013 թվականի արտադրության էր:
Ավիավթարի պատճառները դեռ հայտնի չեն: