Հայաստան 

Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Դոլմամա» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ որդու հարսանիքին. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակը» գրում է. «Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, պարզվում է, չի կարողանում լիարժեք հրաժեշտ տալ հայրենիքին ու ինտեգրվել ամերիկյան իրականությանը։


Մեր տեղեկություններով, նա բավական ժամանակ է՝ Հայաստանում է: Եվ բուռն կյանքով է ապրում՝ մասնակցում է հարսանիքների, ծննդյան տոնակատարությունների: Մեզ տեղեկացրին, որ նա «Դոլմամա» ռեստորանային համալիրի սեփականատեր Ժիրայրի որդու հարսանիքին է մասնակցել:

Մեկ այլ աղբյուր էլ պնդում է, որ նրան տեսել են ԱՄՆ-ում Հայաստանի հյուպատոսի որդու հարսանիքին։ Հարսանիքն աչքի է ընկել իր օրիգինալությամբ. պսակադրությունը տեղի է ունեցել Սաղմոսավանքում, որից հետո հարսանքավորներն իջել են վանքի ներքեւի հարթավայրում վերջերս կառուցված մի շինություն, որտեղ հարսանեկան քեֆն է նախատեսված եղել։ Ի դեպ, խոսակցություններ կան, որ այդ տարածքը հենց հյուպատոսին է պատկանում ու կառուցվել է հենց որդու հարսանիքի նպատակով»։


Շարունակությունը թերթի այսօրվա համարում

Նույն շարքից