Ռուսաստանի Ավիաշինարարության կորպորացիաների միության ղեկավար Յուրի Սլյուսերը հայտարարել է, որ մինչև 2028 թվականը ընկերությունները կարտադրեն մինչև 76 միավոր Су-57 կործանիչ:
Մայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր մինչև 2028 թվականը 76 միավոր Су-57 կործանիչ ձեռք բերելու պլանների մասին: Պուտինը նշել է, որ անհրաժեշտ է ամբողջությամբ նոր սերնդի կործանիչներով համալրել երեք ավիացիոն գնդերը: Նախ պլանավորվել էր ձեռք բերել 16 ինքնաթիռ, սակայն ավելի ուշ արտադրողները հայտնել էն 20 տոկոս զեղչ անելու մասին, ինչից հետո կործանիչների թիվը մեծացել է:
Նախնական հաշվարկներով, կործանիչների գործարքը կարող է արժենալ մինչև 170 միլիարդ ռուբլի: Սա կլինի Ռուսաստանի պատմության մեջ խոշորագույն գործարքը: