Հայաստան 

Պետդեպի հայտարարությունն ընդամենը գործիք է` միտված ընդհանուր ֆոն ապահովելուն. վերլուծաբան

analitik.am

Թեպետ ԱՄՆ Պետդեպարտամենտը Բաքվին կոչ է անում ադրբեջանական գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի գործով թափանցիկ քննություն իրականացնել, սակայն  ոչ ոք հավատամք չունի, որ Բաքուն կհետևի այդ կոչին: Ամերիկյան արտաքին գերատեսչության հորդորը, ամենայն հավանականությամբ, հորդոր էլ կմնա: Analitik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը:

 

Նրա խոսքով, ամերիկյան կողմի` օրերս արած հայտարարություն-կոչը հերթականների թվին է պատկանում և ուղղված է բացառապես ԱՄՆ-ի` նախաձեռնողականություն ցույց տալու ձգտումին: «Սա այն կոչը չէ, որ կարող է վերաճել ադրբեջանական կողմի վրա գործադրվող իրական ճնշումների: Պետդեպի տարածած հայտարարությունն ընդամենը գործիք է` ընդհանուր ֆոն ապահովելու, միջազգային հանրության աչքում Բաքվի վրա ազդցեություն ունենալու հանգամանքն ապացուցելու համար: Այլ կերպ ասած` փորձ է արվում  Ադրբեջանին բերել  Միացյալ նահանգներին ձեռնտու դաշտ»,- ասաց Սարո Սարոյանը:

Նույն շարքից