Այսօր՝ հունիսի 6-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, խոսելով այն մասին, որ ուղևորությունները լինում են բիզնես դասով, նշեց, թե շատ հաճախ լինում է, որ անհրաժեշտություն է լինում բիզնես կարգով ուղևորվել, սակայն դա վերաբերում է միայն իրեն. «Սա աշխատանքային պահանջից ելնելով է, պատճառները ոչ միայն կապ ունեն անվտանգության հետ: Պետք է ասեմ, որ դրանից ես ոչ շատ ուրախանում եմ, ոչ էլ տխրում»:
Մնացականյանը նշեց, որ որպես անձ ապրում է այնպես, ինչպես ուզում է, սակայն կան խնդիրներ, որոնք որպես պաշտոնյա պետք է անի:
Նախարարը հայտնեց, որ գտնում են ձևերը, որպեսզի մաքսիմալ հնարավոր լինի տեղավորվել ողջամիտ սահմանների միջև: