Իմ քայլը խմբակցության պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյան ֆեյսբուքյան իր էջում հերքել է տեղեկությունները, թե ՔՊ-ի թեկնածուներից մեկն 8-ամյա կրթություն ունի ու երկու անգամ մնացել է նույն դասարանում.
«Այսօր առավոտ նկատեցի այս նյութը. սկզբում մտածեցի, որ հերթական սուտ տեղեկատվությունն են փորձում տարածել որոշ լրատվականներ, բայց հետո, երբ հասկացա, որ նյութը արագ տարածվում է՝ որոշեցի անրադառնալ։
Նյութում ներկայացրած թեկնածուն Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության անդամ չէ, կուսակցության կողմից առաջադրված չէ, ավելին, ես թեկնածուին չեմ էլ ճանաչում և հունիսի 9-ի ՏԻՄ ընտրություններում Շիրակի մարզում Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության կողմից պաշտոնապես առաջադրված թեկնածու չունենք»,-գրել է նա: