Դժվար է եզրակացություններ անել, թե ինչպես է ազդել Սոչիի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարկանիշի վրա: Այս մասին օգոստոսի 18-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: Ըստ նրա՝ բոլոր հայտարարությունները, թե Սոչիից հետո նախագահի վարկանիշը բարձրացել է կամ հակառակը, անփոփոխ է մնացել, սպեկուլյատիվ բնույթ են կրում առանց ուսումնասիրության արդյունքները ձեռքի տակ ունենալու:
Ի պատասխան այն նկատառմանը, որ որոշ քաղաքագետներ արդեն սկսել են նման գնահատականներ հնչեցնել, Ադիբեկյանն ասել է. «Հարցը լուծվում է հեշտ: Ով ցանկանում է, թող ուսումնասիրություն պատվիրի, եւ ես այն կանեմ 38 ժամում: Կամ էլ կարող են իրենք անել, սակայն դա վստահություն կներշնչի միայն այն դեպքում, եթե համապատասխանի ընդունված միջազգային մեթոդիկային»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առանձին-առանձին հանդիպել էր Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հետ: Օգոստոսի 10-ին տեղի էր ունեցել նրանց եռակողմ հանդիպումը: