Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովն ամփոփել է Արցախ կատարած եռօրյա այցը՝ կիսվելով իր տպավերություններով, որոնք ստացել է հայկական պետության ղեկավարության և հարուստ հայերի հետ շփումներից:
Նա նշել է, որ բարի նախանձով նախանձում է Արցախին, քանի որ աշխարհի տարբեր երկրներից ժամանում են հարուստ հայեր և ղեկավարությանը հարցնում, թե սոցիալական նշանակության ինչ շինարարություններ պետք է արվեն: Ստանալով կոնկրետ պատասխաններ՝ նրանք անվճար կառուցում են ու այն նվիրում երկրին:
Բիբիլովը ցանկություն է հայտնել վերոնշյալ հարաբերությունները ներմուծել նաև Հարավային Օսիա:
Նշենք, որ Բիբիլովն Արցախ էր ժամանել չճանաչված երկրների ֆուտբոլի առաջնությանը ներկա լինելու համար: