Հասարակություն 

ՍԱՍ-ի Արտակը ոստիկանությունում բացատրություն է տվել

Գործարար Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, ոստիկանությունում բացատրություն է տվել երեկ գիշերը «Terrazza» ռեստորանի տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ և հերքել  իր մասնակցությունը միջադեպին։ Այս մասին հայտնում է News.am-ը:

Նա նշել է, որ առնչություն չունի միջադեպի հետ, պարզապես նույն տարածքում է գտնվել։

Ոստիկանությունից հայտնել են, որ միջադեպից հետո մի քանի անձինք ներկայացվել են ոստիկանություն և բացատրություն տվել։ Ոստիկանությունից ոչ հերքել և ոչ էլ հաստատել են Արտակ Սարգսյանի կողմից բացատրություն տալու տեղեկությունը։

Դեպքի հանգամանքները պարզվում են, Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Երեկ «Փաստինֆոն» գրել էր, որ կեսգիշերին Իսահակյան փողոցում գտնվող«Terrazza» ռեստորանի տարածքում միջադեպ է տեղի ունեցել Արտակ Սարգսյանի` ՍԱՍ-ի Արտակի մասնակցությամբ:

Նույն շարքից