Խորհրդարանում շարունակվում են 2018 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները: Այսօր՝ հունիսի 6-ին, գրեթե ամբողջ օրը ելույթ է ունենում ու հարցերին պատասխանում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Ինչպես երևում է, քննարկումներն այնքան ծանր են, որ դրան մասնակցողներն արդեն բավականին հոգնել են:
Խոսքը մասնավորապես վերաբերում է Իմ քայլը խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանին: Վերջինիս, Մնացականյանին դիմելիս, շփոթվեց և սխալ արտաբերեց նախարարի ազգանունը՝ «Մնացականյանի» փոխարեն ասելով «Զոհրաբյան»:
Նախարար Մնացականյանը կատակեց. «Երևի Արմքոմեդին չեք տեսել, պարոն Մնացականյանի և պարոն Զոհրաբյանի մասին»:
Ուրախ խոսակցության միացավ նաև տիկին Մանե Թանիդլյանը, ով նշեց, որ իրենք էլ պարբերաբար պարոն են դառնում:
Քննարկման մասնակիցները միասին ծիծաղեցին և անցան առաջ: