Հայաստան 

Իրանի հետ ակտիվ համագործակցությունն Արցախի համար նոր հնարավորություններ կստեղծի. «Ազգային վերածնունդ» կուսակցություն

Իրանի հետ ակտիվ համագործակցությունն Արցախի համար նոր հնարավորություններ կստեղծի նաև աշխարհաքաղաքական վերջին զարգացումների ֆոնին: Այդ մասին ասվում է «Ազգային վերածնունդ» կուսակցությունը կուսակցության տարածած հայտարարության մեջ:

 

«Իրանի Իսլամական Հանրապետությունն իրեն դրսևորել է որպես բարեկամ երկիր և միշտ պատրաստ է եղել տարբեր հարցերի շուրջ համագործակցության: Իրանի հետ ակտիվ հարաբերություններն Արցախի համար նոր հնարավորություններ են բացում տնտեսական, քաղաքական և մշակութային ոլորտներում՝ հաշվի առնելով նաև Իրանում առկա ակտիվ հայ համայնքը:

 

Իրանի հետ ակտիվ համագործակցությունն Արցախի համար նոր հնարավորություններ կստեղծի նաև աշխարհաքաղաքական վերջին զարգացումների ֆոնին:

 

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը կոչ է անում Արցախի իշխանություններին հրաժարվել վերջին տարիների որդեգրած պասիվ կեցվածքից և ավելի ակտիվ աշխատել հարևան այս կարևոր երկրի հետ, Թեհրանում բացել Արցախի մշտական ներկայացուցչություն և ուղղակի կապեր հաստատել Իրանի ղեկավարության, քաղաքական, տնտեսական և մշակութային էլիտաների հետ»,- նշել են հայտարարության հեղինակները:

 

Նույն շարքից